«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում, փետրվարի 18-ին, ժամը 17:00-ին, Երեվանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Անտրա և Նորմունդս Վիկսնե» դաշնամուրային դուետի մենահամերգը ՝ նվիրված Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 20 ամյակին: Դուետը տարբեր մրցույթների դափնեկիր է, համերգներ է տվել Լատվիայում, Լիտվիայում, Էստոնիայում, Լեհաստանում, Գերմանիայում , Ֆինլանդիայում, Շվեդիայում, Դանիայում և այլ երկրներում: